Բնապահպանության նախարարության աշխատակիցներ. Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞… (տեսանյութ)


17:02 , 20 օգոստոս, 2013

Բնապահպանության նախարարության աշխատակիցներ. Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞… (տեսանյութ)168.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ կառավարության մասնաշենքից ցած է նետվել ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի 1-ին կարգի մասնագետ, 22-ամյա Հայկ Հայրապետյանը: 168.am-ը Հայկ Հայրապետյանի գործընկերներից տեղակացավ, որ վերջինս ծնունդով Կոտայքի մարզի Արզախան գյուղից է և Երևան է տեղափոխվել ԵՊՀ միջազգայաին հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելուց հետո միայն: «Զարգացած, կրթված տղա էր` մի քանի լեզու գիտեր: Իր աշխատանքը շատ լավ էր կատարում` պարտաճանաչ: Աշխատանքն էլ ծանրաբեռնված չի եղել` թեթև գործ էր անում: Աշխատավայրում, համենայնդեպս, խնդիրներ չի ունեցել` մարդամոտ, շփվող երիտասարդ էր: Մենք էլ մինչև հիմա ուշքի չենք գալիս, չենք հասկանում՝ ինչի՞…»,- պատմեց աշխատակիցներից մեկը: Ըստ Հայկի ֆեյսբուքյան էջի` նա տիրապետում է հայերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և լեզուներին: Հիշեցնենք, որ նրա գործընկերները մեզ հետ զրույցում պատմել էին նաև, որ Հայկ Հայրապետյանը շնորհալի երիտասարդ է եղել` նկարչության հանդեպ սեր է ունեցել, ակտիվ մասնակցել է քաղաքացիական շարժումներին, մասնավորապես՝ «Մենք դեմ ենք 150 դրամ ուղեվարձին» շարժմանը: Երիտասարդի ֆեյսբուքյան էջը ևս վկայում է նրա քաղաքացիական ակտիվության մասին: Նա պարբերաբար հրապարակումներ է կատարել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ