Դավաճանական խունտան որոշել է այլախոհներին ցույց տալ, թե փողոցային պայքարի հնարավորություն չկա. ցանկացած պահի այդ ամենը կարող է վերսկսվել. Հայկ Մամիջանյան (Video)


19:39 , 18 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Այժմյան Հայաստանում մարդիկ բերման են ենթարկվում հայրենասիրության, արժանապատվության, իրական պետության մասին մտածելու համար։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ով այցելել էր ոստիկանության բաժանմունք, ուր բերման էին ենթարկվել այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները։

«Երբ ես նայում էի ակցիայի կադրերը, տեսա, որ ակցիան ընդհատելու որևէ օրինական դրդապատճառ չկար։ Վստահ եմ, որ ոստիկանները կներկայացնեն, որ ոստիկանության օրինական պահանջը չի կատարվել, բայց այդ պահանջը օրինական չի եղել։ Չի կարող հայրենիքի համար պայքարելը, արժանապատիվ մարդ լինելը վնաս դիտարկվել պետությանը»,- ասաց նա։

Մամիջանյանը նշեց, որ նման կերպ մտածող մարդիկ պետության միակ հույսը և ապագայի երաշխավորներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ