«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանի եւ Ֆիլիպ Կիրկորովի կատարումը Երեւանում (Video)


14:57 , 18 սեպտեմբեր, 2021

News.am-ը գրում է.

«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանն ու Ֆիլիպ Կիրկորովը Երեւանում երգել են միասին։

Երգի մրցույթում հաղթելուց հետո Սարոն NEWS.am STYLE-ին հայտնել էր, որ ճանաչված երգչից համագործակցության առաջարկ է ստացել։ Կիրկորովը երեկ Հայաստան էր ժամանել, եւ օդանավակայանում նրան հենց Սարոն է դիմավորել։

View this post on Instagram

A post shared by Saro (@sarogevorgyan)

Արտիստները միասին երգել են «Դվին» մյուզիք հոլի սեփականատեր Արտակ Թովմասյանի ծննդյան տոնին։ Սարոն ու Կիրկորովը կատարել են վերջինիս «Жестокая любов» երգը։ Կատարման տեսագրություն Ինստագրամյան էջում հրապարակել է Սարոն՝ նշելով, որ իրենց զուգերգով ցանկացել են շնորհավորել Թովմասյանին։ Հետեւորդները գնահատել են կատարումն ու հաճոյախոսություններ գրել․ «Բրավո, Սարո, շքեղ ես երգել», «Նոր աստղ, Աստծուց տրված տաղանդ»։