59 մլն դրամ. ՊՆ-ն կրկին մեկ անձից գնում է կատարել


13:58 , 18 սեպտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

ՀՀ գերատեսչությունները շարունակում են գնումներն իրականացնել մեկ անձից, ինչը հաճախ քննադատվում էր հենց նրանց կողմից: Այս հարցում ռեկորդակիրը ՀՀ պաշտպանության նախարարությունն է:  Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ մեկ անձից գնում է կատարել,  այս անգամ՝ 59.091,0 հազար դրամի։

2020 թվականին մարտական գործողությունների ընթացքում հոգեբանական տրավմաներ կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող 19.697   զինծառայողների հոգեբանական առողջությունը վերականգնելու ժամանակ առանց պայմանագրի կնքման «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկում մատուցվել են սննդի մատակարարման  ծառայություններ։ Եվ Պաշտպանության նախարարությանը ընկերության հետ արդեն կնքել  է 59 միլիոն դրամի պայմանագիր՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, որը նշանակում է «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»։

Պաշտպանության նախարարությունը մեկ անձից գնում էր կատարել նաեւ մեկ շաբաթ առաջ: Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2021թ. պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում պատերազմական գործողությունների արդյունքում կրած կորուստների վերականգնման, ռազմական ճանապարհների սպասարկման և խրամատների ու խրամուղիների սարքավորման նպատակով Պաշտպանության նախարարությանը բյուջեով հատկացված գումարի տնտեսումների արդյունքում կուտակված միջոցները ուղղվել են՝

հրամանատարական մարդատար մեքենաների կորուստների վերականգնմանը` 465.000,0 հազար դրամ  արագաշարժ բուլդոզերներով համալրմանը` 187.500,0 հազար դրամ

խրամատների և խրամուղիների սարքավորմանը` 52.000,0 հազար դրամ

պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումներին` 325.327,8 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում.