Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան վիրավորներ, հոսանքազրկված են հազարավոր տներ


13:42 , 18 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիայի հարավ-արևմուտքում «Չանսու» թայֆունի հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեղական ավիաընկերությունները չեղարկել են 33 ներքին թռիչք: Թայֆունի հետևանքով հոսանքազրկվել է շուրջ 7 հազար տուն:

Թայֆունի կենտրոնական հատվածում քամու ուժգնությունը կազմում է 20 մ/վ:

Նախնական կանխատեսումներով՝ Ճապոնիայի հարավ-արևմտյան և կենտրոնական շրջաններում մինչև 300 մմ տեղումներ կարող են լինել, ինչն իր հերքին մեծացնում է սողանքների ռիսկերը: