Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում


12:30 , 18 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում փոփոխությունների մասին մանրամասներ է ներկայացրել:

Ըստ դեսպանության՝ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ  մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից  ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում  է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:

«Ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից  (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm) ։

Բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից»,-հայտնել են դեսպանությունից: