«Մանկական եվրատեսիլ-2013»-ի մասնակցության հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 10-ը


16:29 , 20 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցել ցանկացողների խնդրանքը` որոշվել է հայտերի ընդունումն իրականացնել մինչև սեպտեմբերի 10-ը, տեղեկացնում է 
Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժինը։

 Հիշեցնենք մրցույթին մասնակցության կանոնները. 

• Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
• Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-3:00 րոպե տևողությամբ:


• Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
• Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:


• Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
• Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ