Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը տիեզերք կարձակվի SpaceX ընկերության կողմից


18:58 , 17 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն, 2023 թ. տիեզերք կարձակվի Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական արբանյակի տիեզերք արձակումը տեղի կունենա արբանյակն արտադրող թուրքական Türksat AŞ և SpaceX ընկերությունների միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում:

Նախատեսվում է  արբանյակի արտադրական և փորձարկման աշխատանքները ավարտել 2022թ.-ին: