Բելոտին մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն


18:49 , 17 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում:

Tuttosport-ը հայտնում է, որ «Սևիլյայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «ցուլերի» 27-ամյա հարձակվողի նկատմամբ, ով հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ:

Նշվում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը ակնկալում է հունվարին համաձայնության գալ Բելոտիի հետ նախնական պայմանագրի շուրջ և հույս ունեն առաջ անցնել խաղացողի բոլոր հավակնորդներից: