Պարզ է դարձել, թե ինչ նպատակով է Ֆիլիպ Կիրկորովը ժամանել Երևան


16:40 , 17 սեպտեմբեր, 2021
Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Հայաստան։
«Մենք մեկնում ենք Երևան, դիմավորիր մեզ Երևան»,- ասել է երգիչն ու հավելել, որ անհանգստության առիթ չկա և չի լինի։
Ըստ BlogNews.am-ի աղբյուրների՝ Կիրկորովը Երևանում է «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանի ծննդյան արարողությանը երգելու նպատակով։