ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա.Ծառուկյանը՝ Կառավարության հրաժարականի պահանջին միանալու մասին


15:47 , 17 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ-ն կմիանա կառավարության հրաժարականի պահանջով գործընթացներին.

«ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա: ԲՀԿ-ն իր տեղում է, իր գործով զբաղվում է լիարժեք, հանգիստ, կառուցողական: Այսօր ամեն մարդ պետք է կարողանա իր հնարավորություններն օգտագործի հօգուտ իր երկրի, ժողովրդի, ոչ թե երբ մի վատ բան լինի, ուրախանա: Հայ մարդը, այս երկրում ապրողը ուրախանում է տնտնեսության հզորացմամբ, պետության հզորացմամբ: Մենք դրանով ապրում ենք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողի հարցին՝ թե ԲՀԿ-ն շարունակո՞ւմ է պահանջել կառավարության հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.. «Հիմա այնպիսի ընդդիմություն կա, նրանք ավելի արմատական ընդդիմություն են, որ իրենք էդ գործը կանեն, մեզնից էլ ինչ կախված է, մենք պատրաստ ենք ասելու, ներկայացնելու: Բայց ասում էին՝ մեզանից ավելի ուժեղ ընդդիմություն են լինելու»: