Ողբերգական դեպք Ռուսաստանում. Մազութի ցիստեռնի մեջ խեղդվել են հայ և լատիշ աշխատողները (լուսանկարներ)


15:51 , 20 օգոստոս, 2013

Ողբերգական դեպք Ռուսաստանում. Մազութի ցիստեռնի մեջ խեղդվել են հայ և լատիշ աշխատողները (լուսանկարներ)168.am-ը գրում է.

Օգոստոսի 16-ին մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել Պսկովում։ Ինչպես գրում է Псковская правда-ն, Վելիկոլուկյան շրջանում «ՄՏԿ Արիս» ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիրի շինհրապարակում  աշխատակիցներից մեկը որոշել է 60 տոննա տարողությամբ ցիստեռնից մազութը քաշել բենզինային պոմպի օգնությամբ։ Աշխատանքի ժամանակ պոմպը ընկել է ցիստեռնի մեջ։ Տղամարդը ցանկացել է այն դուրս հանել և մտել է ցիստեռնի մեջ։ Սակայն ցիստեռնի մեջ հավաքված թունավոր գոլորշիներից նրա ինքնզգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։ Նրան օգնության է հասել գործընկերը, այնուհետև ևս երեք հոգի, որոնցից մեկը հասցրել է շտապ օգնություն և ոստիկանություն զանգահարել։ Նրանք բոլորը վատացել և մնացել ցիստեռնի մեջ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ