ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստերի դահլիճ կարող են մտնել միայն պատվաստված պատվիրակները. միջազգային կազմակերպությունից հույս են հայտնել, որ հարցը կհաջողվի կարգավորել


22:56 , 16 սեպտեմբեր, 2021
ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ անդամ պետությունները կլուծեն Գլխավոր ասամբլեայում պատվիրակների հասանելիության հարցը՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի սրահում բոլոր գտնվողների պարտադիր պատվաստման մասին Նյու Յորքի իշխանությունների պահանջի ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Դրանք հարցեր են, որոնք պետք է որոշեն անդամ պետությունները: Գլխավոր քարտուղարը լիազորություններ չունի որոշել, այն ինչի մասին խոսվում է (միայն պատվաստված պատվիրակներին ներս թողնելու պահանջը՝ խմբ.): Երկրներն իրենք պետք է որոշեն»,- ասել է Դյուժարիկը:

Այս օրերին Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը, որը նախագահում է Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլա Շահիդը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ ԳԱ-ում ելույթ ունենալիս վերջինս հույս էր հայտնել, որ մինչև 2022 թվականի վերջը երկրի բոլոր բնակիչները պետք է պատվաստվեն: