Յուվենտուսն ուզում է ձեռք բերել Յովիչին


18:45 , 16 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսն» ուզում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։ Այս մասին հաղորդում է todofichajes-ը։

Սերբ ֆուտբոլիստն արդեն նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս «Այնտրախտում», իսկ «սերուցքայինների» կազմում այնքան էլ հույսեր չեն կապում խաղացողի հետ։

Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է դիտարկել նրա վերաբերյալ առաջարկությունները։ Մադրիդում ուզում են ազատվել խաղացողից և նախապատվություն չեն տա վարձակալությանը։