15:31 , 20 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հեռուսաուղերձում խոստացել է անհատական ներման ակտերի միջոցով հանել տասնյակ հազարավոր մարդկանց դատվածությունն ու պայմանական պատիժները: Այս մասին հայտնում է Civil Georgia-ն:
Երեկ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ այդ նախաձեռնությունը կտարածվի բոլոր հանացագործությունների վրա՝ բացառությամբ ամենածանրերի, ինչպիսիք են սպանությունը, մանկապղծությունն ու ահաբեկչությունը: Չեն ներվի նաև այն հանցագործները, ովքեր դատապատվել են պետության կամ մարդկության հանդեպ հանցագործությունների համար:
Նախագահի խոսքով՝ համաներումը կօգնի Վրաստանի շատ բնակիչերի՝ մաքուր էջից նոր կյանք սկսել:
Համաներման ընթացակարգը կիրականացվի մինչ Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ավարտը:
Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: