Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ՝ ինչքան էլ կեղծիքներ տարածեք,մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին եւ թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը


17:55 , 16 սեպտեմբեր, 2021

Կապիտուլյանտներ ու կապիտուլյանտների արբանյակներ՝ ինչքան էլ կեղծիքներ տարածեք,մի բան չեք կարող կեղծել. Սերժ Սարգսյանը թե 1990-ականներին եւ թե 2016-ի ապրիլին հաղթել է Ադրբեջանի ղեկավարությանը։
Սերժ Սարգսյանը Շուշիի ազատագրման ծրագիր-քարտեզի եւ 1994-ի հաղթական զինադադարի փաստաթղթերի տակ է իր ստորագրությունը դրել,իսկ ձեր կապիտուլյացիոն առաջնորդը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի նվաստացուցիչ հայտարարությունների տակ։
Պատմությունը չի խմբագրվում։
Սերժ Սարգսյանը հաղթանակի սիմվոլ է,իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիայի։
Ու դա է ,որ ձեզ քուն ու դադար չի տալիս։
Հ.Գ. 70 տարի շարունակ ձեր «հոգեւոր հայրերը»՝ բոլշեւիկների ապազգային հատվածը , «ցեխ էր շպրտում » մեր Առաջին Հանրապետության հերոսներ՝ Արամի,Նժդեհի ու այլոց ուղղությամբ։
Բայց այսօր այդ «ցեխ շպրտողների »գերեզմաններին նույնիսկ խնկարկող
չկա,իսկ Արամն ու Նժդեհը ապրում են Հայ մարդկանց մեջ։
Մեռնում է դավաճանն ու կեղծիք տարածողը,հերոսը ՝ չի մեռնում։
Հիշեք սա մեկընդմիշտ։