Կան զոհված զինծառայողների ծնողներ, ովքեր խնդրում են, որպեսզի իրենց տեղ տան սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող սրբապիղծ համերգին


16:00 , 16 սեպտեմբեր, 2021
Ես զարմանում եմ էն զոհված զինծառայողների տան անդամների` հայր, մայր, քույր, կին, որ սրանց մասին դրական են արտահայտվում, իրենց տուն են ներս թողնում, ինչ-որ շնորհակալություններ են հայտնում: Քաղաքական հայացքներն ու քաղաքականությունը մի կողմ, բայց արա, դուք ո՞նց եք կարողանում ձեր տղայի, եղբոր, ամուսնու հիշատակը կամ թափված արյունը վաճառքի հանել: Ո՞նց: Լավ, մի փոքր գոնե ինքնասիրություն չունե՞ք:
Նոր, հիմնավորված ու փաստարկված ինձ ներկակայացրեցին, որ կան ծնողներ, ովքեր խնդրում են, որպեսզի իրենց տեղ տան սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող սրբապիղծ համերգին: Էդպես լավ չի` ադրբեջանական բանակին էլ շնորհակալ եղեք, որ ձեր զինվորին սպանել են, մորթել են կամ խոշտանգել: Ես ձեզանից շատ եմ ցավում ձեր զինվորի կորստով, քան` դուք:
Նման պարագայում խնդիրն այդքան էլ Նիկոլը չէ: Խնդիրը հենց դու´ք եք, խնդիրը հենց ձե´ր մեջ է: