Ողբերգական դեպք՝ Սյունիքում. 37-ամյա վարորդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է. shamshyan.com


15:21 , 16 սեպտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։

Երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։