Հնդկական օվկիանոսում 150 ներգաղթյալի տեղափոխող նավը խորտակվել է


15:24 , 20 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Հնդկական օվկիանոսում 105 ներգաղթյալի տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է "Associated Press"-ը: Նավը գտնվել է Սուրբ Ծննդյան կղզուց 220 կիլոմետր հեռավորության վրա: Ենթադրվում է, որ նավն ընթացել է Ինդոնեզիայից դեպի Ավստրալիա:

 Ավստրալիայի իշխանությունները հուլիսին որոշում են կայացրել, որ այլևս չեն ընդունելու այն ներգաղթյալներին, ովքեր փորձում են երկիր մուտք գործել ջրային ճանապարհով: Այժմ նրանց տեղափոխում են Նոր Գվինեա: