15:16 , 20 օգոստոս, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք Կառավարության մասնաշենքից ցած է նետվել և մահացել ԲՆ-ի աշխատակից Հայկ Հայրապետյանը:
ԲՆ-ի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մահացածը եղել է ԲՆ-ի ներքին աուդիտի առաջին կարգի մասնագետ, ով շատ վաղուց չի աշխատում այստեղ, բայց որպես անձնավորություն եղել է շատ խելացի, համեստ և պարտաճանաչ աշխատակից: Վերջինս նշեց, որ Հայկի պահվածքում որևէ արտառոց բան չի նկատվել մինչև դեպքը, եղել է շատ հանգիստ, նորմալ վիճակում:
Սակայն, ինչպես հայտնում է YerevanNews-ի թղթակիցը դեպքի վայրից, ականատեսները նշում են, որ, երբ Հայկը բարձրացել է ԿԳՆ-ի պատշգամբ, հեռախոսով խոսելիս է եղել, եղել է շատ նյարդայնացած վիճակում: Ականատեսների պնդմամբ, հավանաբար խոսում էր ընկերուհու հետ շատ բարկացած տոնով: Հեռախոսազրույցը ավարտելուց հետո հեռախոսը դրել է պատշգամբի գոգին և իրեն ցած նետել: