Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը


11:21 , 16 սեպտեմբեր, 2021

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը: Բնակիչները պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։ Նրանք պնդում են, որ չեն ուզում միանալ Վարդենիսին։ Տեղում աշխատում են ոստիկանները։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ թշնամին եկել հասել է իրենց, իրենք վախենում են երեխաներին դպրոց ուղարկել, վախենում են քնել, վախենում են ապրել։ 

Համայնքի ղեկավարը բնակիչներին առաջարկեց բացել ճանապարհը, որպեսզի զինվորական հերթափոխը չխանգարեն և մեկ օր ժամանակ տվեցին Կառավարությանը, եթե չարձագանքեն, մի քանի տեղով, երկաթգծով փակելու են ճանապարհները։