Տաջիկստանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը


11:28 , 16 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

Տաջիկստանում քիչ առաջ մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ընդլայնված նիստին հայկական կողմից մասնակցում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին պատվիրակությունների ղեկավարները պաշտոնական ճաշ կունենան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։

Սեպտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։