Թալիբները Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ստեղծելու ցանկություն են հայտնել


17:21 , 15 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է.

«Թալիբանը» շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխարտգործնախարար Էմիրհան Մութթաքին:

Մութթաքին նշել է, որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները կապի մեջ են Թուրքիայի կառավարության հետ:

«Մենք Թուրքիայից ակնկալում ենք աջակցություն Աֆղանստանի ժողովրդին և օժանդակություն ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման գործում, առաջին հերթին՝ Քաբուլի օդանավակայանի վերագործարկման հարցում: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են ավարտվել մոտ ապագայում», - Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: