Յուվենտուսի ռումինացի պաշտպանը ցանկանում է փոխել քաղաքացիությունը


15:33 , 15 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» ռումինացի դարպասապահ Ռադու Դրագուշինը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սամպդորիայում», մոտ է Իտալիայի քաղաքացիություն ստանալուն, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դժգոհ է, որ չի ընդգրկվում Ռումինիայի երիտասարդական հավաքականի հիմնական կազմում (Մ21):

Ֆուտբոլիստն այժմ աշխատում է Իտալիայի քաղաքացիություն ստանալու վրա:

Դրագուշինն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։