14:44 , 20 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
«Երևանյան ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երևանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Երևանյան ամառ» տոմսակները մինչև օգոստոսի 31-ը կիրառելի են Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ