Գոնե արտաքին հարաբերություններում լինենք մեկս մյուսի կողքին, ոչ թե ջուր լցնենք Ալիևի ջրաղացին


14:40 , 20 օգոստոս, 2013

Միգուցե շատերը մեկնաբանում են այնպես` ինչպես իրենց հարմար է, բայց ես ՀՀ նախագահի «բազեական» ելույթը այսպես հասկացա.
Այո՛, Հայաստանին ձեռնտու է ժողովրդավար հարևան ունենալը, բայց քանի որ չունենք, ապա Ալիևը որպես բռնապետ նույնպես ձեռնտու է մեզ համար: Շատերի համար հարց է առաջանում, թե ինչով է ձեռնտու: Բացատրություն. ԼՂՀ կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունները ճնշում են գործադրելու տոտալիտար-բռնատիրական համակարգին և աջակցում այն երկրներին, որոնք ընտրել են ժողովրդավարության ճանապարհը, եթե կոպիտ նկարագրենք, «բերանումդ մեծ լեզու կա», որ հարևանդ բռնապետ է: Սա ամենապարզունակ նախադասությունն է, որ երեկ չանցավ ոչ մի «ընդդիմադիր վերլուծաբանի» մտքով: Իսկ ամենացավալին այն է, որ մեր մի քանի «վերլուծաբաններ»` ի դեմս Ստյոպա Սաֆարյանի, անհիմն և անտակտ ելույթներ էին ունենում, և տպավորությունը այնպիսին էր, որ ալիևյան կլանը մեր վերլուծաբանների միջոցով ցանկանում էր ապացուցել, որ մեր իշխանությունները չեն տարբերվում հարևանից: Ցավալի է, բայց փաստ, որ նման հարցերում չենք կարողանում ունենալ միասնականություն, գոնե արտաքին` հարաբերություններում, մարտահրավերներին լինենք մեկս մյուսի կողքին և գնանք դեպի հաղթանակ, այլ ոչ թե ջուր լցնենք Ալիևի ջրաղացին: