Նոր մանրամասներ` ԿԳ նախարարության շենքում տեղի ունեցած միջադեպից


14:23 , 20 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ պատահար է տեղի ունեցել ՀՀ Կրթության և Գիտության նախարարության շենքում: Բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանը ցած է ընկել նախարարության շենքից և մահացել:

Լուրեր.com-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը հայտնեց, որ Հայկ Հայրապետյանը ընդմիջումից հինգ րոպե առաջ դուրս է եկել աշխատասենյակից, ինչից հետո տեղի է ունեցել դեպքը։

Հայկ Հակոբյանի խոսքերով` աշխատակիցների բնութագրմամբ մահացածը եղել է պարտաճանաչ, բարեխիղճ աշխատող և աշխատանքային կոլեկտիվի կողմից շատ սիրված մարդ:

«Ես չեմ տիրապետում մանրամասներին, թե Հայկ Հայրապետյանն ինքնասպանությո՞ւն է գործել, թե՞ տեղի է ունեցել դժբախտ պատահար», ասաց Հայկ Հակոբյանը։