ԱԳՆ-ն, Նիկոլը որևէ կերպ չեն անդրադառնում այն փաստին, որ ադրբեջանցիները խոչընդոտում են Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին


14:17 , 14 սեպտեմբեր, 2021
Արտգործանախարարությունը, Նիկոլը որևէ կերպ չեն անդրադառնում այն փաստին, որ ադրբեջանցիները խոչընդոտում են Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։
Ցանկացած այլ պետությունում գոնե բողոքի նոտաներ կհղեին, կհրավիրեին միջազգային հանրության ուշադրությունը և այլն, և այլն։
Իսկ սրանք լուռ են։ ԱԳՆ-ի կայքում, օրինակ՝ որևէ հայտարարություն չգտա այս թեմայով։
Ինչը նշանակում է, որ նախօրոք լավ էլ գիտեին, թե ինչ են պատրաստվում անել ադրբեջանցիները և իրենց համաձայնությունը տվել են։