Ադրբեջանի պատասխանը Նիկոլ Անհողին (Photo)


12:40 , 14 սեպտեմբեր, 2021
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը օգստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակմանը հայտարարեց. «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։ Նիկոլ Անհողը Էյվազլի է անվանում մեր տարածքում գտնվող Որոտան, իսկ Չայզամի՝ Շուռնուխ գյուղերը, որոնք ապօրինաբար նվիրել է Իլհամ Ալիևին։
Նիկոլական երեսփոխան DJ Էդիկը մեկ օր անց մեկնաբանելով Նիկոլի հակահայ «զառանցանքը» նշել է. «Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել»։
Այո՛, մեր պատմական հայրենիքի տարածքները թուրքական տեղանուններով արտաբերելոն Նիկոլը, նախ՝ պաշտպանում է Բաքվին և Իլհամին և երկրորդը՝ լեգիտիմացնում է իր հանցագործությունները՝ մեր տարածքների նվիրումը Բաքվին։
Ի՛սկ ինչպես պատասխանեց Բաքուն Նիկոլի այս թրքամետ քծնանքին և Ալիևի հաստ աղիքում տեղավորվելու հերթական փորձին։ Մի քանի օր անց Բաքվի հասարակական տրանսպորտում տեղադրված էկրանների վրա ադրբեջանական իշխանությունները Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները և մարզերը թուրքական անուններով էր ներկայացնում, օրինակ՝ հորդորելով քաղաքացիներին այսուհետ չասել Շիրակ, այլ ասել Շոռեյել, Լոռին՝ Բորչալիսի, Սյունիքը՝ Զանգեզուր, Մասիսը՝ Զանգիբասար, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն։
Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Անհողին հասկացրեց, որ որքան էլ իրեն քծնի միևնույն է դա որևէ արդյունք չի տալու։
Հետաքրքիր է, Նիկոլն ու իր Էդիկը ինչպե՞ս կմեկնաբանեն այն, որ իրենք Հայաստանի և պատմական Հայաստանի տարածքները թուրքական տեղանուններով են արտաբերում, իսկ նույն ադրբեջանցիները մեր երկրի բնակավայրերը և մարզերը թուրքական անուններով են կոչում։
May be an image of 1 person and text