Հայտնաբերվել է էկզոմոլորակ, որտեղ Նոր տարին կարելի է նշել օրական երկու անգամ


14:04 , 20 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Kepler 78 մոլորակային համակարգում, որը գտնվում է Երկրից 700 լուսնային տարի հեռավորության վրա, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները նկատել են փոքր, սակայն շատ արտասովոր էկզոմոլորակ: Այն լիարժեք պտույտ է կատարում մայր աստղի շուրջն ընդամենը 8.5 ժամում և անվանվում է Kepler 78b: Այս մասին հայտնում է Vesti-ն: 

Բարդ չէ կռահելը, որ մոլորակը գտնվում է իր լուսատուին շատ մոտ,այդ հեռավորությունը եռակի մեծ է աստղի շառավղից: Այն 40 անգամ ավելի մոտ է իր լուսատուին, քան Մերկուրին՝ Արևին: Գիտնականները պարզել են, որ էկզոմոլորակի մակերևութին ջերմաստիճանը պետք է կազմի մոտ 2760 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Այն լավ հեռանկար չէ կյանքի համար, չնայած այնտեղ Նոր տարին կարելի է նշել օրական երկու անգամ: Այն առաջին էկզոմոլորակն է, որն իր չափսերով մոտ է Երկիր մոլորակին:

Գիտնականները հայտնաբերել են ևս մեկ էկզոմոլորակ՝ KOI 1843.03 ծածկանվամբ: Այն իր աստղի շուրջը պտտվում է ընդամենը 4 ժամ 15 րոպեում: 

http://cdn1.vesti.ru/p/o_813589.jpg?2031618120