13:57 , 20 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
ԱԺ ընդունած «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը միշտ եղել է օրակարգում, «չէր խանգարի այսպիսի մի օրենքի գոյությունը»: Ասուլիսում նման կարծիք հայտնեց հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանը, սակայն նշեց, որ տարիների ընթացքում այն ենթարկվել է փոփոխությունների, ու ԱԺ մայիսի 20-ին ընդունած օրենքը վտանգավոր է: Նա առանձնացրեց օրենքի այն կետը, որտեղ տրված է «գենդեր»-ի, «գենդերային»-ի սահմանումը:
«Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն հոդվածում սահմանված հասկացությունները սույն օրենքում ունեն հետեւյալ համապատասխան իմաստները.
1) Գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ