Ադրբեջանի ուժայինները զննել են իրանական մեքենաները, հարցրել՝ ինչ գործ ունեին Երևանում և 12 դոլար պահանջել. «Իրանն այսօր»


09:15 , 14 սեպտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը գրում է.
«Ինստագրամի իրանահայ օգտատերերից մեկը իր հետևորդների շրջանում հարցում է կազմակերպել առ այն, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ Ադրբեջանի ուժայինները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական մեքենաները և գումար պահանջում: Մի քանի օգտատեր պատասխանել են, որ տեղեկությունը ճիշտ է. մեքենաները զննել են, հարցրել՝ ինչ գործ ունեին Երևանում և 12 դոլար պահանջել»: