10 հնագույն առաջադիմական օրենքներ


14:15 , 20 օգոստոս, 2013

Հնագույն օրենքները գրվել են դեռևս մ.թ.ա. 2000 թ.-ից: Այս օրենքներից շատերը ժամանակակից օրենքների համեմատ խիստ էին և բարբարոսական, սակայն դրանց մեջ կային և արդարացի օրենքներ, որոնք բավականին առաջադիմական էին այն ժամանակների համար և ոչնչով չէին զիջում ներկայիս օրենքներին:

 10.  Կենդանների իրավունքներ

circusanimals

Օրենքը հետևյալն է. «Անօրինական է ձիավարելով ուժասպառ անել ձիուն, ստիպել թուլացած եզանը կատարել ուժից վեր աշխատանք, կատաղորեն վախեցնել որևէ կենդանու»:

Կենդանիներին հաճախ գնահատում էին հաշվի առնելով, թե որքան դրանք կարող էին ծառայել մարդկանց: Նրանց տերերը սովորաբար շահագործում էին նրանց` հնարավորինս խոշոր շահույթ ստանալու համար: Այս օրենքը հավանաբար գրվել է նվազագույնը 4000 տարի առաջ: Օրենքի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կենդանիների աշխատանքը չի կարելի չարաշահել: Նույն բովանդակությամբ օրենք ԱՄՆ-ում ընդունվեց միայն 20-ականների կեսերին:

9. Ոչ ոք վեր չէ օրենքից

kingjohn

Օրենքը շարադրված էր հետևյալ կերպ. «Թագավորը չպետք է կիրառի բռնի ուժ և ճնշող քաղաքականություն: Նա պիտի անաչառ գտնվի ողջ ժողովրդի` և՛ թույլերի, և՛ ուժեղների նկատմամբ»: Եվրոպայի պատմության մեջ իշխանության գլուխը հիմնականում միապետն էր, ով օժտված էր բացարձակ իշխանությամբ: Ասում էին, որ թագավորները թագավոր էին կարգվում Աստծու կողմից, և այսպիսով նրանց չպետք է պատասխանատվության ենթարկել իրենց արարքների համար: Սակայն այս օրենքը, որն առաջ եկավ մոտ 4000 տարի առաջ, փաստորեն մարտահրավեր էր առաջնորդների բացարձակ իշխանությանը: Սա առաջին օրենքներից էր, որ սահմանափակում էր թագավորի լիազորությունները: Դրանում ասվում էր, որ նրանք պիտի կառավարեն արդարացիորեն:   

8. Եկամուտների կանոնակարգում 

paycheck

Օրենքը հետևյալն էր. «Մի պահեք աշխատողների աշխատավարձերը ձեզ մոտ, այլ ժամանակին վճարեք նրանց»: Այս օրենքը հավանաբար գրվել է մ.թ.ա. 1400 թ.-ին: Օրենքով նախատեսվում էր, որ գործատուները պետք է աշխատավարձ տային աշխատողներին ճիշտ ժամանակին: Այս օրենքի ընդունումից հետո առաջին անգամ սկսեցին ստացականներ գործածել, որոնցում հստակ նշվում էր, թե աշխատողները երբ են ստացել աշխատավարձ, և որքան գումար է կազմել նրանց աշխատավարձը: Մինչև այս օրենքի ընդունումը ոչ մի փաստաթղթում չէր նշվում, թե արդյոք աշխատողին վճարել են կատարած աշխատանքի դիմաց: ԱՄՆ-ն չուներ եկամուտների կանոնակարգման համակարգ մինչև 1938 թվականը:

7. Բոլորի հավասարությունը օրենքի առջև 

blindjustice

Օրենքը ձևակերպված էր այս կերպ. «Մի խոչընդոտեք արդարության կայացմանը: Ոչ աղքատներին հատուկ ուշադրության արժանացրեք, ոչ էլ մեծամեծներին` հատուկ հարգանքի»: Այս օրենքի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ ոչ մեկի հանդեպ պետք չէ կանխակալ վերաբերմունք ցուցաբերել: Այս օրենքը քարոզում էր հավասարապես արդարացի վերաբերմունք բոլորի նկատմամբ: Այս օրենքը երբեք էլ լիարժեք կիրառում չի գտել: Մարդկանց արդար դատելու օրենքները ներառվել են բազում փաստաթղթերում, սակայն սա առաջին այդպիսի օրենքն էր: Այն գրվել է 3400 տարի առաջ: Այս օրենքը նման է ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ կետին, որը ներկայացվել է 1868 թ.-ին:

6. Սիքութ Ջուդայիս (Հրեաների սահմանադրություն)

jewswithtorah

Օրենքում նշվում էր. «Հրեաները չպետք է տառապեն կանխակալ վերաբերմունքի արդյունքում»: Այս օրենքը գրվել է 12-րդ դարի սկզբներին` այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ կրոնական համոզմունքներից դրդված սպանում էին միմյանց: Այս օրենքում նշվում էր, որ հրեաները պետք է հարգվեն և ստանան լիարժեք կրոնական ազատություն: Սա այն ժամանակների համար բավականին հանդուրժողական օրենք էր, սակայն ցավոք այն երկար կյանք չունեցավ: Հետագայում ընդունված օրենքներում նշվում էր ճիշտ հակառակը, այն է` խտրականության ենթարկել հրեաներին:

5. Սուբլիմուս Դեի 

westindians

Օրենքում նշվում էր. «Հնդկացիները և բոլոր մյուս մարդիկ, ում հետագայում կարող են հայտնաբերել քրիստոնյաները, չպետք է զրկվեն իրենց ազատությունից և ունեցվածքից և չպետք է ստրկացվեն»: Այս օրենքը գրվել է Պողոս III Պապի կողմից: Այս օրենքի ընդունումով ստրկությունը անօրինական ճանաչվեց: Այն ընդունվել է մասնավորապես Հնդկաստանի և Ամերիկայի բնիկների ստրկատիրությանը վերջ դնելու համար, սակայն գաղութատերերը հիմնականում ուշադրություն չէին դարձնում այս օրենքին և խախտում էին այն: Միայն 1864 թ.-ին ԱՄՆ-ն պաշտոնապես արգելեց ստրկատիրությունը:

4.  Ոչ մի արյունապղծություն  

incestbook

 

Օրենքը հետևյալն էր. «Եթե մարդ իր աղջկա նկատմամբ արյունապղծության մեջ մեղավոր լինի, նա պիտի աքսորվի իր բնակավայրից»: Աստվածաշնչում արյունապղծությունը մեղք է համարվում: Չնայած սրան` արյունապղծությունը լայնորեն տարածված էր ԱՄՆ-ի վաղ շրջանի պատմության մեջ: Այդ իսկ պատճառով Համուրաբիի կոդեքսը ստեղծեց արյունապղծությունն արգելող այս օրենքը: Ներկայումս արյունապղծությունը համարվում է հանցագործություն:

 

 

 

 

 

 

 

 

 

3. Աշխատանք պարտքի դիմաց

debt

Օրենքում նշված էր. «Եթե ինչ-որ մեկը չկարողանա պարտատուին վճարել իր պարտքը և փողի դիմաց վաճառի իրեն, իր երեխային, իր կնոջը կամ նրանց հարկադիր աշխատանքի տա, նրանք պարտատուի ենթակայության ներքո պիտի աշխատեն երեք տարի և ազատ արձակվեն 4-րդ տարում»: Այս օրենքով երաշխավորում էր, որ եթե մարդ չկարողանար վճարել իր պարտքերը, նա կարող էր պարտքը փակել աշխատանքի միջոցով և ոչ թե միանգամից սնանկ ճանաչվեր: Նա կարող էր կրկին ազատություն ձեռք բերել տքնաջան աշխատանքի շնորհիվ:

 

2.  Գերության մեջ չծնվելու օրենք

childslavery

Օրենքը ձևակերպված էր այսպես. «Եթե ազատ մարդու ստրուկն ամուսնանում է ազատ մարդու դստեր հետ, նրա տերը իրավունք չունի ստրկացնել նրանց երեխաներին»: Ազատ մարդկանց և ստրուկների միջև ամուսնությունները տարածված չէին: Ամերիկացի ստրուկներին հաճախ անգամ թույլ չէին տալիս այլ ստրուկների հետ ամուսնանալ, իսկ խառը ամուսնությունները շատ նահանգներում արգելված էին մինչև 1960 թ.: Միայն 50 տարի առաջ այս օրենքը ոչ միայն ստրուկներին ազատ մարդկանց հետ ամուսնանալու իրավունք տվեց, այլև երաշխավորեց նրանց երեխաների ազատությունը:  

 

 

 

 

 

 

1.  Նվազագույն աշխատավարձը

minimumwage

Օրենքում ասվում էր. «Եթե ինչ-որ մեկը աշխատող վարձի, նա պարտավոր է վճարել նրան տարեկաննվազագույնը 8 պարկ ցորեն»: Սա այնքան պարզ է թվում, սակայն իրականում սա այն ժամանակների համար բավականին առաջադիմական օրենք է: Նախքան այս օրենքի գործադրումը գործատուները կարող էին ոչինչ կամ գրեթե ոչինչ չվճարել իրենց աշխատողներին:  Թեպետ վճարի չափը այնքան էլ բարձր չէ, սակայն դա ավելի նախընտրելի է, քան առհասարակ ոչինչ չստանալը: Ավստրալիայում նվազագույն աշխատավարձի մասին օրենք էր ընդունվել 1890 թ.-ին, իսկ ԱՄՆ-ում` 1938-ին:  Իսկ վերը նշված օրենքը Համուրաբիի կոդեքսում ամրագրված է եղել մ.թ.ա. 1700-ականներին: