Աստված դատապարտում է ինքնասպանությունը, ապրի´ր


13:47 , 20 օգոստոս, 2013

Աստված դատապարտում է ինքնասպանությունը, այդ քայլին գնալուց առաջ պետք չէ մտածել` մարդկությունը ինչպես է վերաբերվում ձեզ: Մտածեք` ինչպես է ձեզ ընդունելու Տերը: Մարդկությունը չի որոշում ձեր ճակատագիրը: Դուք եք ձեր կյանքի տերը: Մի՛ բռնացեք ինքներդ ձեզ վրա: Ինքնասպանությունը փրկության միջոց չէ, ինքնասպանությունը թուլության և ամենի ինչից հեռանալու նշան է: Պայքարիր գլուխդ բարձր: Մի՛ ընկրկիր, սխա՞լ ես արել, ուղղի՛ր սխալդ, բայց մի բարձրացիր կամրջին ու ցած նետվիր, դա միջոց չէ հարցերը լուծելու: Կյանքը այնքան գեղեցիկ է, որ այդպես անփառունակ կյանքից հեռանելը անընդունելի է: Ապրի՛ր, ապրիր ու հասիր նպատակներիդ: