Անցած անգամ, երբ «ադրբեջանցիք» փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, դրանից 12 ժամ առաջ դատարանը պարտադրել էր Գազպրոմին «Հյուսիսային Հոսք 2»-ի 50%-ը վաճառել


09:52 , 13 սեպտեմբեր, 2021
Անցած անգամ, երբ «ադրբեջանցիք» փակեցին Գորիս-Կապան ճանապարհը դրանից 12 ժամ առաջ գերմանական դատարանը պարտադրել էր Գազպրոմին «Հյուսիսային Հոսք 2»-ի 50%-ը վաճառել: Էն ժամանակ գազի գինը Եվրոպայում հասել էր $600ի:
Երեկ հայտնի դարձավ, որ Ռաիսին հրահանգել է թույլ տալ միջազգային միջուկային գործակալության փորձագետների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ: Այսինքն Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացը վերսկսել է: Ու դե պատասխանն էլ չուշացավ՝ ադրբեջանը սկսեց փող գանձել պարսկական մեքենաներից...
Ամեն ինչ արվելու է, որ իրանական գազը Եվրոպա չհասնի, որտեղ գազի գինը արդեն $700 է: