Ռուսաստանի մտահոգությունները ամուսինների միջև չհիմնավորված խանդի պատմություն են հիշեցնում. Ստյոպա Սաֆարյան


13:31 , 20 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այսօր անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ կարծիք հայտնեց, թե Եվրոպական և Եվրասիական միությունների անդամակցության, Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հարցերում Հայաստանի քայլերի մասով Ռուսաստանի վախերը և մտահոգությունները հիմնազուրկ են:

«Ամուսինների միջև չհիմնավորված խանդի պատմություն է հիշեցնում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ վիլնյուսյան համաժողովից առաջ ակնհայտ է, որ Հայաստանում այս վերջին մի քանի ամսվա ընթացքում բավական զարգանում է դիսկուրսը այդ հարցի շուրջ: «Նկատելի է որոշակի լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում, որոշակի նախազգուշացում է Հայաստանին ուղղված ռուս-ադրբեջանական համագործակցությունը, իրավիճակը լարվում է այս տարածաշրջանում»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանը դիմադրողականության մեծ ռեսուրսներ չունի, քանի որ ՀՀ իշխանություններն այնքան են թուլացրել երկիրը, որ սուբյեկտիվ առումով նույնպես Հայաստանը ռեսուրսներ չունի. «Եթե Ուկրաինան չկարողացավ դա անել, ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանը կարող է միայնակ դուրս գալ և դիմակայել ռուսական ճնշումներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ