Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր


17:37 , 11 սեպտեմբեր, 2021

Հիշու՞մ եք, որ կապիտուլյանտը ձեզ կերակրում էր ապաշրջափակման հեքիաթներով։
Հիշու՞մ եք, որ Սյունիքով թուրքերին ճանապարհ տալը հիմնավորում էր Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների ապուշ հիմնավորումներով։
Դե, ուրեմն իմացեք. դա ի սկզբանե փուչ եւ տձեւ կուտ էր։
Ավելին, երեկ ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այդ թունելը ձմռանը կլուծի Լարսով ճանապարհների փակման խնդիրը։
Հիմա հարց։
Դուք իրո՞ք ուզում եք հրաժարվել Սյունիքից, Ադրբեջանով Ռուսաստան «բեռներ փոխադրելու» խաթր։