Կոմիտասի թուրք ընկերն ու Համիդյան ջարդերը. կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան


15:33 , 11 սեպտեմբեր, 2021

Armeniasputnik.am-ը գրում է․

Դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Հայաստանում կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով հետաձգված պրեմիերան կայացավ մեծ շուքով։

Դերասանական փայլուն խաղ, հուզված հանդիսատես ու չդադարող ծափեր. Երևանում հանդիսավորությամբ կայացավ դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան, որն անընդհատ հետաձգվում էր, սկզբում` կորոնավիրուսի, իսկ հետո` 44–օրյա պատերազմի պատճառով։

Режиссер, продюссер и актер Арман Ншанян со спутницей на закрытом показе фильма Армана Ншаняна «Песни Соломона» в к/т Москва
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Արման Նշանյանն իր կնոջ հետ

Փակ դիտումն առաջին անգամ եղել է 2019 թվականին Լոս Անջելեսում։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին և պատմում են Համիդյան ջարդերի մասին։

Պատմությունը ներկայացնում է Կոմիտասի ու նրա մտերիմ ընկերների կյանքը, որոնց համար ճակատագիրը դաժան փորձություն է նախատեսել։

Красная дорожка закрытого показа фильма Армана Ншаняна «Песни Соломона» в к/т Москва
«Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերա
Կոմիտասի կերպարը մարմնավորում է դերասան Սամվել Թադևոսյանը, որն իր լռությամբ ու խոսուն հայացքով փոխանցում է Վարդապետի դժբախտ մանկությունն ու կիսատ երազանքները։

Նշենք, որ Սամվելը երևանյան պրեմիերային ներկա չէր, քանի որ գտնվում է Իտալիայում և զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով:

Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը, որը ֆիլմում մարմնավորում է թուրք զինվորականի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հայ ազգը անընդհատ կենտրոնանում է 1915 թվականի ցեղասպանության վրա, սակայն մինչ այդ նույնքան դաժան ջարդեր եղել են Սուլթան Համիդի օրոք, որոնք շատ մեծ հետք են թողել Կոմիտասի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ