Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները


11:39 , 11 սեպտեմբեր, 2021

Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Բագրատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: