Գերեվարված զինվորի հետ հանդիպման մասին ԿԽՄԿ-ն չի շտապում խոսել


12:46 , 20 օգոստոս, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Երեկ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տեղական ժամանակով ժամը 3-ին հանդիպելու է գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ:

Հարցի հետ կապված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրանսենյակից  չցանկացան որևէ լրացուցիչ ինֆորմացիա հաղորդել՝ նշելով, որ իրենց գործելաոճն է այդպիսին, «նախ հանդիպումը կկայանա ապա առաջին հերթին կտեղեկացվեն գերեվարված զինվորի հարազատները, նոր միայն լրատվամիջոցները»: 

Ըստ «ԱՊԱ» գործակալության՝Հակոբ Ինջիղուլյանի և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենալու կազմակերպության Բաքվի գրասենյակում։ Հակոբ Ինջիղուլյանի և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ  հանդիպումը տեղի է ունենալու կազմակերպության Բաքվի գրասենյակում։