Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել


17:33 , 10 սեպտեմբեր, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցեր

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։

Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։