12:39 , 20 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն անձամբ է կարգադրել բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել երկրի բնակչին, ով կարող է դառնալ աշխարհի ամենագեր մարդը, հաղորդում է CNN-ի կայքը:
Հալիդ իբն Մոհսեն Շաարիի քաշն այս պահին շուրջ 610 կիլոգրամ է, և նա զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից: Նրա տարիքն անհայտ է, ամենայն հավանականությամբ նա կարող է 18-20 տարեկան լինել: Առաջիկա օրերին Շաարիին կտեղափոխեն մայրաքաղաք բարձրակարգ բուժհաստատություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ