12:33 , 20 օգոստոս, 2013
Galatv.am-ը գրում է.
Տեղեկություններ են տարածվել, որ ամբողջ աշխարհում հայտնի Dolce & Gabbana նորաձեւության տունը կարող է փակվել։ Դատարանի վճռի համաձայն՝ դիզայներները պետք է վճարեն 400 միլիոն եվրո տուգանք Իտալիայի մաքսային օրգաններին։ Նրանք կդատապարտվեն մեկ տարի և ութ ամիս ազատազրկման։
«Սակայն, եթե դատավճիռը հաստատվի, մենք ստիպված կլինենք հեռանալ նորաձեւության ոլորտից, մենք չենք հանդուրժի սա»,- լրատվական միջոցներին հայտնել են մոդելավորողները։ Հետաքննությունը պնդում է, որ դիզայներները մաքսերից խուսափում են 2004 թ-ից, երբ բացվել է Dolce & Gabbana Luxemburg-ը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ