Ադրբեջանցի պաշտոնյան 1 ժամ սպասեցրել է գնացքը, մինչև իր ընկերները վերջացնեն խրախճանքը


12:26 , 20 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավարի եղբայրը՝ Ալի Ասկերովը, հերթական միջադեպն է հրահրել, գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։

 Այս անգամ Ալի Ասկերովը, ով Թովուզի շրջանի երկաթուղային կայարանի ղեկավարն է, Կովլար կայարանում ապօրինաբար 1 ժամ ավելի է պահել ուղևորատար գնացքը։

 Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ալի Ասկերովը Կովլար կայարանի մոտ գտնվող ռեստորաններից մեկում տեղեկացել է, որ իր հյուրերը ստիպված են լքել իրեն, քանի որ շտապում են գնացք նստել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ