Տարոնն Աֆղանստանից վերադարձավ սեպտեմբերի 20-ի. 7 օր անց նա Քարվաճառի դիրքերում էր (Video)


22:52 , 9 սեպտեմբեր, 2021
Տարոնը Կոտայքի մարզի Արամուս գյուղից էր։ 2015 թվականից ծառայության էր անցել ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման շարքերում։ 7 ամիս խաղաղպահ առաքելություն իրականացնելով Աֆղանստանում Տարոն Հակոբյանը 2020 թվականի սեպտեմբերի 20-ին վերադառնում է Հայաստան։ 7 օր անց սկսվում է չարաբաստիկ պատերազմը...
Տարոնը դիպուկահար էր և պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնում է առաջնագիծ, պաշտպանում Քարվաճառի դիրքերը։ Եռօրյա թեժ մարտերից հետո՝ սեպտեմբերի 30-ին, անառիկ պահելով Օմարի դիրքերը, զոհվեց Տարոնը։
Այսօր Տարոնի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34 տարեկան, բայց ընտրեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, ընտրեց հավերժի ճամփան՝ իր հետ տանելով բազմաթիվ անկատար երազանքներ ու իղձեր։
Շնորհավոր երկնային ծնունդդ, Տարոն ջան և շնորհակալ ենք քո անձնազոհության համար։
Տարոնի ընկերները նրա մասին գեղեցիկ ֆիլմ են պատրաստել, որի կտեղադրեմ ստորև։ Եվ խորին շնորհակալություն Արմնյուզին, որ համաձայնվեց իր եթերում ցուցադրել այդ ֆիլմը։