Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին


14:43 , 9 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը համատեղ ջանքերով կարող է նոր ազդակ և ավելի լայն դրսևորում ստանալ միջպետական փոխգործակցության հիմնական ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: