Lurer.com-ը գրում է.
Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակավել է ազգությամբ ադրբեջանցի`Վրաստանի քաղաքացի:
ԱԱԾ մամուլի կենտրոնից Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ արձանագրվել է սահմանախախտման դեպք, սահմանն առանց փաստաթղթերի ապօրինի հատելու պատճառով:
Մեզ հետ զրույցում ԱԱԾ մամուլի բաժնից նշեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: