12:08 , 20 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի մի մասն ավերվել էր անցյալ տարի, կվերանորոգվի։ Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն մի խումբ մարդկանց, այդ թվում՝ ճարտարապետների հետ բարձրացել է 2.973 մետր բարձրության վրա գտնվող եկեղեցին, տեղեկացնում է «Հայ թերթը»։
Եկեղեցու փլված հատվածը վերակառուցելու համար դիմել են Բաթմանի նահանգապետարանին, Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը և Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության վարչությանը։
Վերանորոգման համար թույլտվություն ստանալուց հետո, Սասունի հայերի միությունը փորձելու է հիմնադրամի միջոցներով եկեղեցին նախկին տեսքի բերել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ