12:02 , 20 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ ԱՄՆ փոքր «նախագահը» հարցազրույց է ունեցել Բեյոնսեի հետ՝ պարզելու, թե ամենից շատ ինչի կարիք ունի աշխարհն՝ ըստ իրեն:Նշենք, որ Բեյոնսեն հանդիսանում է այս տարվա Մարդասիրության համաշխարհային օրվա դեսպան:
Բեյոնսեի մոտ ուղևորվելիս 10-ամյա Ռոբի Նովակն ասել է, որ այնքան հուզված է, որ կարող է մահանալ:
Բեյոնսեի կարծիքով՝ աշխարհն ունի ավելի շատ ուժի կարիք, ուժեղ տղամարդկանց ու կանանց կարիք: Ինչպես թխամորթ տղան պարզել է հարցազրույցի ընթացքում, Բեյոնսեին մանուկ հասակում քաջալերել է մայրը, ում կողքին ապագա երգչուհին իրեն ապահով և պաշտպանված է զգացել: