1 շաբաթից ավել է 3610 քառակուսի կմ տարածք և մոտ 173.000 բնակչություն ունեցող Փանջշերը դիմակայում է Թալիբանի ու Պակիստանի գրոհներին


10:55 , 8 սեպտեմբեր, 2021
«Ի՞նչ կարող էինք անել Թուրքիայի դեմ, բայրակդարը խփում էր», «մենակ էինք մնացել աշխարհում», «ոչ մեկ մեզ չօգնեց», «բա էս պայմաններում ո՞նց չհանձնվեինք» և նմանատիպ լիքը պատճառներ բերողները թող նայեն, թե մի շաբաթից ավել է, ոնց է 3610 քառակուսի կմ տարածք և մոտ 173.000 բնակչություն ունեցող, Փանջշերը դիմակայում Թալիբանի ու Պակիստանի գրոհներին։
Ի դեպ, ըստ տարածվող լուրերի, Պակիստանը մարտի է նետել ինչպես իր հատուկ նշանակության, էլիտար ջոկատներն, այնպես էլ կործանիչները, ռմբակոծիչներն ու ԱԹՍ-ները, իսկ մարտը Թալիբանի կողմից ղեկավարում է Պակիստանի բանակի արտաքին հետախուզության պետ, գեներալ Ֆայզ Համիդը։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Թալիբանը ողջ Աֆղանստանը գրավելու ընթացքում տասնյակ անգամ ավելի քիչ զոհ է տվել, քան Փանջշերյան օպերացիայի ընթացքում։